Բացել լրահոսը Փակել լրահոսը
67627_b
A A
Պաշտոնական

Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել. ուղևորը մահացել է, կան տուժածներ

Հունվարի 30-ին, ժամը 10։25-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր գլորվել ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Վարորդը և ուղևոր Ռ․ Գ․-ն (ծնված 1960 թ․) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 1957 թ․) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել Ա․ Հ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը: