Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan
A A
Սպորտ

Լևոն Բաբուջյանը դարձավ շախմատի Հայաստանի 1-ին խմբի մրցաշարի առաջատար

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի առաջնություններում կայացան 7-րդ տուրի պարտիաները։

Տղամարդկանց մրցաշարի առաջատարներից Լևոն Բաբուջյանը սևերով հաղթեց Ալեն Երեմյանին, իսկ ահա Մամիկոն Ղարիբյանն ոչ-ոքի խաղաց Էմին Օհանյանի հետ: Այս տուրում հաղթանակ տարան առաջատարներին հետապնդող Դավիթ Շահինյանը, ինչպես նաև գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանն ու Հովիկ Հայրապետյանը:   

Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Լևոն Բաբուջյանը: Նրան հաջորդում են Մամիկոն Ղարիբյանը՝ 5,5 միավոր, Դավիթ Շահինյանը՝ 5 միավոր, Հովիկ Հայրապետյանը՝ 4,5 միավոր: Այսօր կայանալիք 8-րդ տուրի կենտրոնական պարտիայում Լևոն Բաբուջյանը սպիտակներով կմրցի Դավիթ Շահինյանի հետ:

Կանանց մրցաշարի առաջատար Աստղիկ Հակոբյանն ու Արփինե Գրիգորյանն այս տուրում տարան իրենց թվով 5-րդ հաղթանակը և վաստակեցին 6-ական միավոր: Իսկ ահա նրանց հետապնդող Նարե Առաքելյանը պարտվեց Աննա Խաչատրյանին: Վերջին երկուսը, ինչպես նաև Վերոնիկա Խաչատրյանը, այժմ վաստակած 4,5-ական մաիովորով բաժանում են 3-5-րդ տեղերը:

Այսօր կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Աստղիկ Հակոբյանը սևերով կհանդիպի 7-րդ տեղում գտնվող Մանե Ղարիբյանի հետ, իսկ Արփինե Գրիգորյանն ուժերը կչափի իրեն հաջորդող Վերոնիկա Խաչատրյանի հետ: