Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՃՈ ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի և Տավուշի մարզերում (տեսանյութ)

Երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու շրջանակում ՃՈ հերթական ուժեղացված ծառայությունն իրականացվեց Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարնիշերով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով 4 տրանսպորտային միջոց։

9 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Բացի այդ, հայտնաբերվեց երեք անձ, որոնք մեքենան վարում էին առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։