A
A
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ խաղին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը չեն մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մեր ֆուտզալիստները վնասվածք են ստացել հունվարի 28-ին Շչելկովո քաղաքի «Պոդմոսկովյե» մարզահամալիրում կայացած նախախաղային մարզման ընթացքում:
Ռուսաստան - Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 29-ին: Խաղի սկիզբը՝ 20:00-ին: