Բացել լրահոսը Փակել լրահոսը
1041817
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել նոյեմբերին գերեվարված ևս 57 զինծառայողին

Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուսներին ևս: Այս մասին հայտարարել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը և կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-հայտնել է Ստանոն: