Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Քաղաքականություն

Վահրամ Պողոսյանն անդրադարձել է Արայիկ Հարությունյանի՝ «առջևում դժվար որոշումներ են» ձևակերպմանը (տեսանյութ)

Պատերազմից հետո հանրությունը ավելի զգայուն է ցանկացած տեղեկատվական գրոհի հանդեպ: Այդպիսի մի գրոհ էլ՝ երեկ Ստեփանակերտում և սոցիալական ցանցերում տարածված լուրն էր, իբր ադրբեջանցիները բնակություն են հաստատելու քաղաքի 2 թաղամասերում՝ Աջափնյակում և Կրկժանում:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն արդեն հերքել է այդ խոսակցությունները: Այսօր մեր թղթակցի հետ զրույցում նա անդրադարձել է նաև նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «առջևում դժվար որոշումներ են» ձևակերպմանը, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

Մանրամասները՝ ARTSAKH TV NEWS ՕՐ Լրատվականի պատրաստած տեսանյութում։