Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan 28.01.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է և մասնակցել թիմի մարզմանը

Հայաստանի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և պատրաստվում է կիրակի օրը «Վերոնայի» հետ կայանալիք հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է forzaroma կայքը, մեր ֆուտբոլիստն այսօր առավոտյան թիմի հետ մասնակցել է մարզմանը: Նա այլևս խնդիրներ չունի կապված ոտքի մկանի հետ: Դա ուրախացրել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային, քանի որ Էդին Ջեկոյին հիմնական կազմից հեռացնելուց հետո նա հարձակման գծում ալևս չունի փորձառու խաղացող:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ոտքի վնասվածքի պատճառով չէր մասնակցել «Ռոմայի» նախորդ հանդիպմանը, բացի այդ բաց էր թողել այս շաբաթվա առաջին երկու մարզումները: Երեկ մեր ֆուտբոլիստն անհատական պարապմունք էր անցկացրել: