Բացել լրահոսը Փակել լրահոսը
129735594_3736409386397498_7430348610117864865_o
A A
Պաշտոնական

Բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր և շտկել մեր մեջքը. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«29 տարի առաջ մեր նորանկախ պետության համար ծանրագույն շրջանում հիմք դրվեց հայկական կանոնավոր զինված ուժերին, ինչը դարձավ մեր պետականության ողնաշարը։ Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր և շտկել մեր մեջքը։ Վստահաբար ոչինչ չպիտի խնայենք բանակի վերակառուցման, զինված ուժերի մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար, ինչը պիտի թույլ տա երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգությունը։

Միևնույն ժամանակ ուզում եմ վստահեցնել, որ զինված ուժերի մեր ներկայացուցիչների, հաշմանդամություն ստացած զինծառայողների և հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, և որևէ ջանք չի խնայվելու դրանք օր առաջ լուծելու համար։
 
Հարգարժան գեներալներ,
սպաներ և զինվորներ, մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետև ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որևէ մեկը որևէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից։
 
Շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման տարեդարձի կապակցությամբ»: