Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նավասարդ սրբազանը Բենթլի է նվեր ստացել և այդ մեքենան վաճառել ու նվիրել է կարիքավորներին․ Կաթողիկոս (տեսանյութ)

Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առաջ կանգնած չի եղել, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այսքան անհանգստացնող չի եղել, և այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պիտի լիներ և իր խոսքը պիտի ասեր։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Եռաբլուրում այսպես արձագանքեց լրագրողների հարցադրմանը, թե ինչո՞ւ նախկինում եկեղեցին քաղաքական գործընթացների վեաբերյալ իր տեսակետը չէր հայտնում։

«Մեր համոզումներում և դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա»,-ասաց Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին և պնդեց՝ իրենց հայտարարությունները չպետք է մեկնաբանվեն որպես կողմնակցություն այս կամ այն քաղաքական ուժին, որովհետև եկեղեցին վերքաղաքական կառույց է։

Ինչ վերաբերում է քաղաքական իշխանությունից առանձին Եռաբլուր այցելելուն, Կաթողիկոսն ասաց՝ տեղեկացված չի եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում է՝ ներկա իրավիճակում առանձին-առանձին այցելությունները պատշաճ են

Ինչ վերաբերում է եկեղեցականների հասցեին հնչող ամենատարբեր մեղադրանքներին, կաթողիկոսն ասաց՝ յուրաքանչյուրի հասցեին կարելի է մեղադրանքներ հնչեցնել, բայց այդ մեղադրանքները պետք է փաստ ունենան, և այն ժամանակ կարելի է խոսել և պատասխանատվության ենթարկել՝ ընդհուպ եկեղեցու ղեկավարությանը․

«Իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը, Նավասարդ սրբազանը Բենթլի ավտոմեքենա է նվեր ստացել և այդ մեքնենան վաճառել և նվիրել է կարիքավորներին։ Ինչո՞ւ չի խոսվում այն մասին, որ եկեղեցականները այսօր կարիքավորի աստիճանում իրենց առաքելությունն են իրականցնում անտրտունջ կերպով»։

Հարցին, թե Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ քննարկվո՞ւմ է գերիների վերադարձի հարցը, կամ հնարավո՞ր է՝ դիմեն Հռոմի պապին, կաթողիկոսն արձագանքեց․

«Մենք կարելի ջանքեր գործադրում ենք, որպեսզի կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին։ Հռոմի պապին դիմելու հարցը մենք քննարկում ենք և պատշաճ քայլերը ձեռնարկում ենք»: