Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимок-533
A A
Պաշտոնական

Առաջընթաց Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում. Transparency International 2020 զեկույց

Ամերիկայի ձայն

Transparency International կազմակերպությունը հրապարակել է այս տարվա իր տարեկան զեկույցը 180 երկրների շրջանում կոռուպցիայի մակարդակի մասին: Հայաստանը արձանագրել է  առաջընթաց` 2019 թ.-ի հետ համեմատ

Անցած տարվա ընթացքում ՀՀ-ը 7 միավորով բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարի ինդեքսում: Դրա մասին է վկայում Transparency International միջազգային հակակակոռուպցիոն կազմակերպության այս տարվա զեկույցը, ըստ որի՝ 180 երկրների շարքում Հայաստանը, 49 միավորով զբաղեցնում է 60-րդ տեղը, 2019 ին Հայաստանը 42 միավորով 77-րդ տեղում էր: Սա վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի լավագույն ցուցանիշն է Transparency International-ի սանդղակում:

Հակակոռուպցիոն ինդեքսն անդրադառնում է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում 180 երկրներում և տարածքներում արձանագրած միտումներին: Կազմակերպությունը կենտրոնանում է պետական համակարգում կոռուպցիայի դրսևորումների մակարդակին:

2020 թ. զեկույցը ի տարբերություն նախորդ տարիների հաշվի է առնում կառավարության արձագանքը COVID-19-ի համավարակին և դրա ազդեցությոնը կոռուպցիայի մակարդակի վրա՝ հաշվի առնելով առողջապահության ոլորտում կատարված ներդրումները և համաճարակի ընթացքում ժողովրդավարական նորմերի և հաստատությունների թուլացման աստիճանը:

«COVID-19- ը միայն առողջապահական և տնտեսական ճգնաժամ չէ: Դա կոռուպցիոն ճգնաժամ է, որը ներկայումս չի հաջողվում կառավարել», - նշում է կազմակերպության ղեկավար Դելիա Ֆերեյրա Ռուբիոն՝ ընդգծելով, որ անցած տարին փորձություն էր երկրների համար: Ըստ Ռուբիոյի, այն պետությունները, որոնց մոտ առկա է կոռուպցիայի ավելի բարձր մակարդակ, ավելի դժվարությամբ են հաղթահարել համավարակի հետ կապված ճգնաժամը: Դրա հետ մեկտեղ, սակայն, նա զգուշացնում է, որ կոռոպցիայի դեմ պայքարում ավանդաբար լավ ցուցանիշներ ունեցող երկրները ևս պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն:

Ըստ Transparency International-ի՝ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առաջատար դիրքերերում են Վրաստանը, Հայաստանն ու Բելառուսը: Վրաստանը 56 միավորով զբաղեցնում է 45-րդ տեղը՝ անցած տարվա 44-րդ տեղի փոխարեն: Իր հերթին Բելառուսը հակակոռուպցիոն սանդղակում բարելավել է իր դիրքերը՝ 63-66-րդ տեղ:

Հայաստանի հարևաններից Թուրքիան անցած տարվա հետ համեմատած արձանագրել է մեկ միավորի առաջընթաց՝ ընդհանուր երկրների սանդղակում 91-րդ տեղից տեղափոխվելով 86-րդ տեղ: Իր հերթին Հայաստանի մյուս հարևան Ադրբեջանը շարունակում է զգալիորեն հետ մնալ տարածաշրջանի այլ երկրների մեծ մասից: Անցած տարվա համեմատ՝ երկիրն արձանագրել է հետընթաց՝ 126 -րդ տեղից տեղափոխվելով 129-րդ տեղ:

Կոռուպցիայի տեսանկյունից վատագույն ցուցանիշն այս տարածաշրջանում ունի Իրանը, որը նահանջել է 149-րդ տեղ՝ անցած զեկույցում 146-րդ տեղի փոխարեն: Իսկ տարածաշրջանի մեկ այլ տերություն Ռուսաստանն այս տարում կառուպցիայի դեմ պայքարի առումով արձանագրել դրական միտում: Անցած տարվա 137-րդ տեղի փոխարեն այն առաջ է անցել՝զբաղեցնելով 129-րդ տեղը:

Ըստ Transparency International-ի՝ հակակոռուպցիոն սանդղակի առաջին տեղում են Դանիան և Նոր Զելանդիան 88 միավորներով: Այս առումով վատագույն ցուցանիշն ունեն Սիրիան, Սոմալին և Հարավային Սուդանը, որոնք վերջին տեղերում են համապատասխանաբար 14, 12 և 12 միավորներով:

Կոռուպցիայի տեսանկյունից անցած տարի նահանջ է արձանագրել նաև Միացյալ Նահանգները: Այս տարվա ԱՄՆ-ի ցուցանիշն ամենավատն է 2012 թվականից ի վեր՝ իջնելով մինչև 67 միավոր: ԱՄՆ նահանջ է արձանագրել 2 միավորով՝ 2019 թ. դրությամբ 23-րդ տեղից տեղափոխվելով 25-րդ տեղ: Ի հավելում ենթադրյալ շահերի բախմանը և պաշտոնի չարաշահման դեպքերի, Transparency International-ը մատնանշում է COVID-19-ի օգնության փաթեթի վերահսկողության ոչ պատշաճ մակարդակը, որը լուրջ մտահոգություն է առաջացրել ժողովրդավարական նորմերի և հաշվետու կառավարության խթանման հարցում: