Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Սեյիդով եղեք պատասխանատու, կատարեք Ձեր պարտավորությունները և վերադարձրեք գերեվարված անձանց (տեսանյութ)

Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ ամբիոնից․

Շնորհակալություն պարոն Նախագահ։
Տիկնայք եւ պարոնայք, ՀԿ-ները մեր կյանքի մի մասն են, եւ պանդեմիան ՀԿ-ներին դարձրեց ավելի կարեւոր մեր առօրյա կյանքում, քանի որ վերջիններս կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր ասպեկտներում ավելի ակտիվ են: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ իրավական տեսանկյունից ՀԿ-ներն ազատ չեն իրենց գործողությունների մեջ անելու ամեն ինչ որ կցանկանան և ենթարկվում է որոշակի սահմանափակումների։
 
Սա միանգամայն նորմալ է, քանի դեռ այդ սահմանափակումները անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությանունում եւ քանի դեռ դրանք ժողովրդավարական են որպես այդպիսին, եւ քանի դեռ այդ սահմանափակումները հիմնված է օրենքի վրա, եւ, իհարկե, համաչափ են։ Մենք խոսում ենք ՀԿ-ների գործունեության խտրական սահմանափակման մասին և, ցավոք, կան առանձին երկրներ, որտեղ ՀԿ-ները առերեսվում են նման խնդիրներին։
 
Խոսելով պատասխանատվության մասին, որն առավել կարևոր է, երբ խոսքը վերաբերում է պետությունների եւ ՀԿ-ների փոխհարաբերություններին։ Պատասխանատվությունը պետք է լինի փոխադարձ։ Այո, ՀԿ - ները պետք է պատասխանատու լինեն, բայց պետությունները ևս պատասխանատու պետք է լինեն։ Ադրբեջանցի իմ գործընկեր Պարոն Սեիդովն ասում է, որ, ըստ Ադրբեջանի, Ադրբեջանում պատասխանատու միակ ՀԿ֊ն ներից մեկը ԿԽՄԿ-ն է:
 
Պարոն Սեիդով, իսկ հարցրե՞լ եք, թե ըստ ԿԽՄԿ-ի, ադրբեջանական իշխանությունները դրսևորում են արդյոք պատասխանատու վարքագիծ։
 
Ես կցանկանայի նշել որ ԿԽՄԿ-ն սոսկ ՀԿ չէ, այն կազմակերպություն է, որն արդեն մեկուկես դարից ավելի ակտիվորեն զբաղվում է պատերազմի զոհերի պաշտպանությամբ և բազմաթիվ այլ խնդիրների լուծմամբ։ Եվ խոսելով ԿԽՄԿ-ի մասին՝ մենք չպետք է մոռանանք, որ այն ոչ միայն ոչ կառավարական կազմակերպություն է, այլ նաև Հովանավոր տերությունների փոխարիներդ և օժտված է Ժնևյան մանդատով։
 
Իսկ եթե խոսենք պատասխանատվության մասին, ապա ես կցանկանայի իմ ադրբեջանցի գործընկերներին ասել, որ կարիք չկա ընդունել ինչ-որ այլ նորմատիվ ակտեր։ Ժնևյան կոնվենցիաները, որոնք պարտադիր են Ադրբեջանի համար, և ես վստահ եմ, որ ԿԽՄԿ-ն բազմիցս բարձրացրել է այդ հարցը, հստակ սահմանում են, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն։
 
Խնդրում եմ, պարոն Սեիդով, եղե՛ք պատասխանատու և կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունները։ Միջազգային պարտավորություններ, որոնք հիմնված են ոչ միայն միջազգային պայմանագրային իրավունքի, այլեւ միջազգային պարտավորությունների վրա, որոնք դիտվում են որպես erga omnes պարտավորություններ: Ես հույս ունեմ, որ մի օր, ինչ որ եղանակով Ձեր երկիրը կդրսևորի այս հարցի վերաբերյալ պատասխանատու վարքագիծ։
Շնորհակալություն։