Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Սպորտ

Եթե ես անցա ռուբիկոնը, լավ չի լինելու, որովհետեւ ամեն ինչ գիտեմ. «Լոռի ՖԱ»-ի սեփականատեր (տեսանյութ)

Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է հրավիրի արտահերթ ժողով և կասեցնի բոլոր այն ակումբների անդամությունը, որոնք մասնակցություն են ունեցել պայմանավորված խաղերում։ Դրա համար ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը դիմել է ֆեդերացիային։ 

«Մեր նախաձեռնող խմբի նպատակն այն է, որ պայմանավորված խաղերում կասկածվող բոլոր ակումբները, որոնց ներկայացրել է հենց ֆեդերացիան, զրկվեն անդամությունից, իհարկե, արդարության սկզբունքով։ Այսինքն, եթե ակումբը կարողանա պաշտպանել իր իրավունքները, ապա կմնա ֆեդերացիայի կազմի մեջ։ Ցավոք, ֆեդերացիան կասեցրել է միայն այն կազմակերպությունների անդամությունը, որոնք դեմ են իր վարած քաղաքականությանը», - «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց վանաձորյան ակումբի ղեկավարը։

Ի դեպ, ՀՖՖ գործադիր կոմիտեն օրերս կասեցրել է նախաձեռնող խմբի մեջ մտնող 6 կազմակերպությունների անդամությունը ֆեդերացիային։ Թովմաս Գրիգորյանն այդ կապակցությամբ նշեց, որ իրենք գործում են օրենքի սահմաններում և չեն խախտում ՀՖՖ-ի կանոնակարգը, սակայն, եթե ֆեդերացիան շարունակի կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել այդ հարցում, ապա իրենք ստիպված կլինեն դիմել կտրուկ քայլերի։

Թովմաս Գրիգորյանն այդ կապակցությամբ նշեց, որ ինքը գործում է օրենքի սահմաններում և դեռ չի անցել ռուբիկոնը, բայց «եթե անցա, ապա հետևանքները վատ են լինելու, քանի որ ամեն ինչ գիտեմ»:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։