Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ
A A
Քաղաքականություն

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերը մոտ ժամանակներս կարող է հանդիպեն․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: Այս մասին  ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
 
«Միջգերատեսչական ձեւաչափով ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ նախապատրաստում ենք նրա առաջին նիստի անցկացմանը մոտ ժամանակներս», - նշել են նախարարությունում: