Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրազդանի բկ (7)
A A
Պաշտոնական

Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել

Կոտայքի մարզպետարանում  կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։ 

Մարզպետարանից հայտնում են, որ մրցույթին մասնակցել է 7 անձ։ 

Տեղեկացնում են, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։ 

Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ 

Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը։