Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 27-ը հունվարի. Սերժ Սարգսյանը ասում է, թե որ դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը (տեսանյութ)

1994-ի այս օրերին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը ենթարկվում է ադրբեջանական ավիացիայի գրոհներին ։ Քաղաքն այլեւս հասանելի չէ հակառակորդի ցամաքային գնդակոծություններին։ Նույնիսկ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացի կոնֆլիկտի հաղթահարման նոր ծրագրով այցը Ստեփանակերտ չի խոչընդոտում ադրբեջանցիներին:

Թոշակառուները 2000-ի այս օրերին սարսափած են՝ էլեկտրատրանսպորտը վերանում է։ Նրանք անվճար էին օգտվում էլեկտրատրանսպորտից։ Այս տրասնպորտն այսօր աշխատում է վնասով, էներգետիկներին պարտք է 200 միլիոն դրամ։ Բյուջեն 300 միլիոն դրամ պետք է տար, որ թոշակառուներն օգտվեին հիշյալ տրանսպորտից։ Մինչեւ հարցի վերջնական լուծումը թոշակառուներն այնուամենայնիվ 300 դրամ են վճարում մշտական երթեւեկության տոմսի համար, որը գուցե նրանց շատ շուտով պետք չգա:

2000-ի այս օրերին չեչենական հակամարտության պատճառով ռուսներն ուժեղացրել են Հայաստանի սահմանի պաշտպանությունը։ Հայաստանը հոգում է սահմանի պաշտպանության ծախսերի 50 տոկոսը, ռուս զինվորների աշխատավարձի վճարումը ռուսական կողմինն է՝ ստիպված էին:

2000-ի հունվարի 27-ի դրությամբ Երեւանի «Շտապ օգնության» կայանը մեքենաների համար այլեւս վառելիք չունի։ Ըստ այս մարդու, այս 4 ամսում բժիշկներն իրենք են ձեռք բերել վառելանյութ հիվանդի մոտ հասնելու համար։ Ոչ ծանր վիճակում գտնվող հիվանդներին բժիշկները գրեթե չեն այցելում, խորհուրդներ են տալիս հեռախոսով։ Մեկնում են, եթե հիվանդի հարազատը պատրաստ է մեքենան ապահովել վառելիքով։ Միակ բենզալցակայանին, որից օգտվել են, ծառայությունը պարտք է 25 միլիոն դրամ։

Փակ շղթա՝ «Հայմամուլը» պարտք է թերթերին, թերթերը պարտք են հրատարակչություններին, վերջիններս էլ՝ էներգետիկներին։ 2001-ի այս օրերին «Հայմամուլի» տնօրենն ասում է, որ միայն 30 միլիոն դրամ պարտք են բյուջետային հիմնարկները։ Չնայած դրան, «Հայմամուլը» պարտք չէ ոչ հարկային մարմիններին, ոչ էլ կենսաթոշակային հիմնադրամին։ Բայց թերթերին պարտք է: Անիի կոմունիստները 2001-ի այս օրերին դժգոհ են Հայաստանի կոմկուսի ղեկավարությունից։ Սակայն երեխաներին դա չի խանգարի։

2001-ի հունվարի 27-ին Հայաստանում սկսվում են շոտլանդական մշակույթի օրերը։ Այս օրերին աշխարհը նշում է շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բյորնսի 245-ամյակը եւ այդ առիթով պարկապզուկ նվագողի այցն իրադարձություն է։ Շոտլանդացիներն այս օրերին խմում են մեծ քանակի վիսկի։

2001-ի այս օրը Երեւանում հայ-իրանական միջպետական համաժողով է։ Հայերը հույս ունեն, որ համաժողովը կհեշտացնի հայկական ապրանքների մուտքը Իրան, թեպետ իրանական շուկա մտնելը դժվար է, մենք ազատական տնտեսության մոդել ունենք, նրանք՝ պրոտեկցիոնիստական։ Լուծումն իրանցիներն են առաջարկում:

2011-ի հունվարի 27-ին Սերժ Սարգսյանը «Էխո Մասկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ազատագրված տարածքները համարում է ադրբեջանական հող: Սարգսյանը նաեւ անդրադառնում է այն թեմային, թե ինչու՞ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ժիրայր Սեֆիլյանն անմիջապես է արձագանքում Սարգսյանի այն մտքին, որ ազատագրված տարածքներն ադրբեջանական հողեր են:

Նույն օրը Սերժ Սարգսյանն իր նստավայրի մոտ ճաղերի արանքից զրուցում է բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների հետ: Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը հանձնարարական է ստանում զբաղվել նրանց պահանջներով: Սպանվածների հարազատները Սերժ Սարգսյանին չեն հավատում: