Բացել լրահոսը Փակել լրահոսը
1389417_1
A A
Սպորտ

Իբրահիմովիչի և Լուկակուի թեժ լեզվակռիվը միլանյան դերբիի ժամանակ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակում այս րոպեներին ուժերն են չափում «Միլանն» ու «Ինտերը»: «Ռոսոներիները» 63-րդ րոպեի դրությամբ հաղթում են 1-0 հաշվով: Գոլի հեղինակ է դարձել հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Առաջին խաղակեսի վերջնամասում իրար միջև հարաբերություններ են պարզել շվեդ ֆուտբոլիստն ու «Ինտերի» առջևի գծի առաջատար Ռոմելու Լուկակուն: Վիճաբանությունը բավականին թեժ է ստացվել:

Հավելենք, որ Իբրահիմովիչն ավելի ուշ՝ 58-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից:

vnews.am