Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (4)
A A
Հասարակություն

Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը խափանումից հետո վերականգնել են աշխատանքը

 Facebook և Instagram սոցիալական ցանցերը, ինչպես նաև WhatsApp մեսենջերը խափանումից հետո վերականգնել են աշխատանքը: Խափանումը տեղի էր ունեցել հունվարի 26-ին՝ տեխնիկական անսարքության պատճառով: Այդ մասին տեղեկացրել է Facebook-ի մամուլի ծառայությունը:  

«Նախկինում Եվրոպայում որոշ օգտատերեր տեխնիկական անսարքության հետևանքով դժվարանում էին մուտք գործել Facebook-ի հավելվածներ: Մենք արագ շտկեցինք այն և ներողություն ենք խնդրում պատճառած անհարմարության համար»,- ասել են ընկերության լրատվականից: