Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վերջ տանք այդ դերասանությանը․ Եռաբլուրից լայվ մի մտեք․ Կամավորական ջոկատի հրամանատար (տեսանյութ)

Կամավորական ջոկատի հրամանատար Ռաֆայել Ավետիսյանի հետ  «Ա1+»-ը զրուցեց Գրականության և արվեստի թանգարանում, որտեղ նա ներկա էր իր ջոկատի տղաների հետ, ֆրանսահայ օպերային երգիչ Ադամ Բարրոյի կազմակերպած պատերազմի մասնակից վիրավոր և հաշմանդամ զինվորների համար բարեգործական միջոցառմանը:

«Ունեցել եմ վիրավորներ, կորուստներ, բայց ամենամեծ կորուստը այն կլինի որ ընկճվենք: Պետք է չընկճվենք: Պետք է նոր ուժ հավաքենք, ու մի օր հետ կվերցնենք մեր կորցրածը»: 

Ռաֆայել Ավետիսյանին վրդովեցնում է այն փաստը, որ գնում են Եռաբլուր ու այնտեղից «լայվ» մտնում:

«Վերջ տվեք այդ դերասանությանը: Ամոթ է: Մի պղծեք: Գնում ես Եռաբլուր, գնա: Ցույց եք տալիս, թե քանի երեխա ենք կորցրել, թե ինչպիսի հայրենասեր եք»: 

 

Մանրամասները՝ տեսանյութում