Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (2)
A A
Պաշտոնական

Նոր հեռանկարներ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» հետ․ ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ» (FAST)՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և քննարկելու հետագա համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նաև միջազգային գործընկերության ոլորտը:

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ կայքը։

Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է 2017 թվականից՝ FAST-ի հիմնադրումից ի վեր իրականացված և ներկայումս կյանքի կոչվող ծրագրերը: Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման, գիտակրթական գործունեության մեջ նորարարության ներդրման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրականացվող քաղաքականության տիրույթում համագործակցության, այդ թվում և սփյուռքի ներուժի ներգրավման շուրջ:

Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: Ծրագրերն իրականացվում են հիմնական 3 ուղղությամբ՝ կրթություն, հետազոտություն և գիտահետազոտական արտադրանքի առևտրայնացում: Այս ընթացքում իրականացվել է 26 ծրագիր: