Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սայաթ Նովա 5 հասցեում գտնվող շենքի տանիքում ինքնակամ կառույցի ապամոնտաժման կադրերը (տեսանյութ)

Չնայած այն հանգամանքին, որ մերկապարանոց, անպատասխանատու և ստահոդ հայտարարությունների որոշ սիրահարներ փորձ են անում կառուցապատման ու ապամոնտաժման աշխատանքները նույնականացնել, հիշեցնենք, որ դրանք հակադիր երևույթներ են։ Իսկ հանրությանը, մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին ներկայացնում ենք Սայաթ-Նովա 5 հասցեում գտնվող շենքի տանիքում վերջերս խոյացած ինքնակամ կառույցի ապամոնտաժման կադրերը։ Տեսանյութն արվել է 25․01․2021թ․, 13։00-14։00 ընկած ժամանակահատվածում։