Բացել լրահոսը Փակել լրահոսը
turkiye_de_son_24_saatte_137_can_kaybi_5_bin_642_yeni_vaka_722292
A A
Հասարակություն

Թուրքիայում Covid-19-ից մահացածների թիվն անցել է 25․200-ը

Թուրքիայում հունվարի 25-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 137 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում, գրում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ 1 օրում անցկացված 151.109 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 5․642 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  6.682 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 2 մլն 134.403 մարդ, արձանագրվել է վարակման 2 մլն 435.247 և մահվան 25․210 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 28 մլն 648.193-ի։

Աղբյուր`    Ermenihaber.am