Բացել լրահոսը Փակել լրահոսը
142618918_4946875138717507_8918687752486033541_o
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացվեց․ Մարուքյան

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆբ-ի իր էջում գրել է․

ԵԽԽՎ քաղաքական խմբերում և լիագումար նիստում այսօր առավոտյան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարված աշխատանքի արդյունքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեքսանդր Պոչեյը (Եվրոպայի ժողովրդական կուսակցության խումբ) և Ժակ Մէրը (Եվրոպայի Ազատականների և ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխավոր քարտուղարի առջև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ հարց բարձրացրեցին։