Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chelsi 25.01.
A A
Սպորտ

«Չելսին» ազատել է գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմփարդին․ միակ թեկնածուն Թոմաս Տուխելն է

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմփարդին։ Այդ մասին հայտնում են անգլիական լրատվամիջոցները։ Այսօր թիմի ֆուտբոլիստներին տեղեկացրել են, որ մարզիչն ազատվել է աշխատանքից, այդ իսկ պատճառով առավոտյան մարզումը հետաձգվել է։

Ըստ ԶԼՄ-ների, 42-ամյա Ֆրենկ Լեմփարդին այդ պաշտոնում կփոխարինի գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը, որը վերջերս է ազատվել ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից։

«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին ութ խաղերում կրել է հինգ պարտություն, որի հետևանքով թիմն այժմ 29 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։ Ինչ վերաբերում է Անգլիայի գավաթի խաղարկությանը, ապա լոնդոնյան ակումբը երեկ 3։1 հաշվով հաղթել է «Լութոնին» և մտել է 1/8 եզրափակիչ։