Արթուր Դավթյանը և Նարե Առաքելյանը՝ շախմատի 1-ին խմբի մրցաշարերի միանձնյա առաջատարներ
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատի 1-ին խմբի առաջնությունում արդեն կայացել է երեք տուր:
Տղամարդկանց մրցաշարում, որին մասնակցում են 14 շախմատիստ, մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Նրան հաջորդում են գրոսմայստերներ Տիգրան Հարությունյանը, Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Դավիթ Շահինյանը և Մամիկոն Ղարիբյանը, որոնք ունեն 2-ական միավոր: Աղյուսակը եզրափակում է կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, ով ընդամենը կես միավոր ունի:
Կանանց մրցաշարում, որին մասնակցում են 10 շախմատիստուհի, միանձյա առաջատար է Նարե Առաքելյանը, որը տարել է երեք անընդմեջ հաղթանակ: Նրանից կեսական միավորով ետ են մնում ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, Աստղիկ Հակոբյանն ու Արփինե Գրիգորյանը:
Այսօր տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց առաջնության կենտրոնական պարտիայում Արթուր Դավթյանը սպիտակներով կմրցի գրոսմայստեր Լևոն Բաբուջյանի հետ: Կանանց մրցաշարի առաջատար Նարե Առաքելյանը կհանդիպի իրեն հետապնդող Աստղիկ Հակոբյանի հետ: