Բացել լրահոսը Փակել լրահոսը
67449_b
A A
Պաշտոնական

«Porsche Cayenne»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում

Հունվարի 23-ին, ժամը 19:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ Խ, ծնված 1992 թ) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և մոտեցրել ավտոքարշակին: