Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Սպեցիա». Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի հանդիպմանը

Իտալիայի Ա սերիայի առաջին շրջանի վերջին տուրում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Սպեցիային»:

Կայացած 18 տուրից հետո հռոմեական ակումբը 34 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ առաջնության նորեկն ունի 18 միավոր և գտնվում է 13-րդ հորիզոնականում: Նշենք, որ չորս օր առաջ թիմերը հանդիպել էին գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում: Հանդիպումն ավարտվել էր «Սպեցիայի» հաղթանակով՝ 4:2:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ոտքի մկանային խնդրի պատճառով չի հայտավորվել «Ռոմայի» կազմում: Նա բաց կթողնի խաղը:

«Ռոմա» - «Սպեցիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ

(կադրը կանգ առնելու դեպքում թարմացնել էջը).