Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van 23,01,
A A
Սպորտ

Չարենցավանի «Վանը» խզել է 12 ֆուտբոլիստների պայմանագրերը

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի նորեկ Չարենցավանի «Վան» ակումբը երկկողմանի համաձայնությամբ միանգամից 12 ֆուտբոլիստների հետ խզել է պայմանագրերը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: 

Հարկ է նշել, որ նրանցից միայն չորսն են հաճախակի մասնակցել թիմի հանդիպումներին: Դրանք են բրազիլացի պաշտպան Էբերտ Կարդոսո Դա Սիլվան (13 խաղ), ռուսաստանցի կիսապաշտպան Մուսլիմ Բամմատգերեևը (13), Միհրան Պետրոսյանը (9) և հարձակվող Միհրան Մանասյանը (9): Իսկ ահա մնացած 8 ֆուտբոլիստները հիմնականում դուրս են եկել փոխարինման՝ միասին մասնակցելով ընդամենը 14 հանդիպման: