Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ Մարզեր

Համավարակը, պատերազմն ու գյումրեցի սամբիստները (տեսանյութ)

Ամենավատն անորոշությունն է, սպասողական վիճակը. ասում են գյումրեցի սամբիստները: Մարզվում են, բայց չգիտեն մրցումների կկարողանան մասնակցել, թե՝ ոչ:

Պատերազմը Հայկ Ավետիսյանի սաներին եւս չի շրջանցել: Տղաների մի մասը ստիպված էին գորգը փոխարինել զենքով՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Բացի այդ, կարգային սամբիստները, որոնք Աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրներ էին, չկարողացան ծառայության անցնել սպորտային վաշտում: