Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ
A A
Պաշտոնական

Արցախ է ժամանել ՀՀ տարբեր բուժհիմնարկների ներկայացուցիչներից կազմված բժշկական խումբը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարոությունից հայտնում են.

«ԱՀ առողջապահության նախարար Մ.Հայրիյանի հրավերով այսօր Արցախ է ժամանել ՀՀ տարբեր բուժհիմնարկների ներկայացուցիչներից կազմված բժշկական խումբը, որում ներառված են հետևյալ մասնագետները` Արամայիս Գալումյան /խմբի պատասխանատու, Ուիգմոր քլինիք ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար/, Կոստան Գալումյան /ԿՏ - ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, Նաիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայության ղեկավար/, Նարեկ Մատինյան /ՄԻԲՍ բժշկական կենտրոնի ՄՌՏ ծառայության ղեկավար, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար/, Արմեն Բդոյան /վնասվածքաբան-օրթոպեդ, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ/, Գևորգ Ոսկանյան /Աստղիկ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ/, Ահարոն Բարսեղյան /Ուիգմոր քլինիք ֆինանսիստ, բժշկական ֆինանսական փորձագետ/, Կարեն Գրիգորյան /ռազմական բժիշկ-կազմակերպիչ, Ուիգմոր քլինիք վիրաբույժ/, Կարեն Մխիթարյան /բժշկական ֆիզիկ-ինժեներ/:

Այցի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա վեր հանել ԱՀ առողջապահության համակարգում առկա խնդիրները, առանձնացնել հրատապ լուծում պահանջող հարցերը և մշակել դրանք հնարավորինս սեղմ ժամկետում լուծելու եղանակները, համագործակցության ուղղությունները և ոլորտները:
 
ԱՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված օրակարգով եռօրյա այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ինչպես Նախարարության, այնպես էլ Ստեփանակերտ քաղաքում ու ԱՀ Ասկերանի, Մարտունու և Մարակերտի շրջաններում տեղակայված բուժհիմնարկների պատասխանատուների հետ»: