Տուգանեց
Աջակցիր «Ա1+»-ին''Մարդատար ավտոմեքենաների անվադողեր», "Հատակի երեսպատման սալիկներ", "Պատի երեսպատման սալիկներ" և "Լամինացված մանրահատակ" ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ՏՄՊՊՀ-ը 2010թ ապրիլի 23-ի համապատասխան որոշումներով տեղեկատվություն էր պահանջել նշված ապրանքային շուկաներում 2009թ-ին գործունեություն իրականացրած հիմնական տնտեսվարող սուբյեկտերից:
Տեղեկատվությունը որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար "Մարդատար ավտոմեքենաների անվադողեր" ապրանքային շուկայի մասնակից "Վանավտո","ՙՄեծ անիվ", "Մարշալ լենդ", "Ժակ եւ Գոռ", "Հարություն Վարդանյան", "Գրանդ Պետրոլիում" եւ "Բյուրակն" ՍՊԸ-ները, "Հովհաննես" արտադրական կոոպերատիվը եւ անհատ ձեռներեց Թեմուր Գալստյանը օրենքի պահանջով ենթարկվել են 500 000 դրամ վարչական տուգանքի:
Հանձնաժողովի որոշմամբ պահանջված տեղեկատվությունը սահմանված ժամկետից միայն մեկ օր ուշացնելու համար, հաշվի առնելով նաեւ նախկինում նման խախտման նախադեպերի բացակայությունը, նույն ապրանքային շուկայի սուբյեկտներ "Զանգեզուր էքսիմպ" եւ "Բելռոս"ՍՊԸ-ների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում` հետագայում նման խախտումները բացառելու հանձնարարությամբ:
"Հատակի երեսպատման սալիկներ", "Պատի երեսպատման սալիկներ" և "Լամինացված մանրահատակ" ապրանքային շուկաներում ՏՄՊՊՀ-ի սահմանված ժամկետում անհրաժեշտ տեղեկատվությունը չտրամադրելու համար "Շեն-Կոնցեռն" ՓԲԸ-ն եւ "Ֆուրնիվուդ", "Ֆուդս ալյանս", "ՙԲարտօմիք", "ՍՕՀ", "Սամօջախ","Մակօ գրուպ","Լի Լուսկ","Չորս ընկեր", ՍՊԸ-ները հանձնաժողովի որոշմամբ ենթարկվել են 500 000 դրամ վարչական տուգանքի, իսկ "Ռաֆ-Ֆլոր" ՍՊԸ-ի եւ անհատ ձեռներեց Գեւորգ Խուրշուդյանի նկատմամբ, հաշվի առնելով ուշացման կարճ ժամկետն ու առաջին անգամը լինելու հանգամանքը, որոշում է կայացվել կիրառել նախազգուշացում:
500 000-ական դրամ տուգանք կիրառելու որոշում է կայացվել նաեւ "Ջրի սառեցման-տաքացման սարքեր" ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած "ԷդՍպո" եւ"ԴԱՆԵՍԱ" ՍՊԸ-ների նկատմամբ:
Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ 2009թ-ի հունվարի 1-ից 2010թ-ի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում առևտուր իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտների առեւտրի խոշոր կետերում որոշ ապրանքների իրացման գների վերաբերյալ ուսումնասիրություններ, դիտանցումներ իրականացնելու անհրաժեշտությունը:
Այդ նպատակով որոշում է կայացվել դիմել Երևան քաղաքում առևտուր իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտների` հանձնաժողովի սահմանած ժամկետում իրենց կողմից իրացված որոշ ապրանքների իրացման գների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջով:
Հանձնաժողովի նիստում ներկայացվել են նաեւ անբարեխիղճ մրցակցության հնարավոր դեպքեր, մասնավորապես` լորի ձվի եւ հավկիթի ապրանքային շուկայում:
Առանց արտադրողի մասին տեղեկատվության եւ առանց պահպանման ժամկետի մասին մակնշման ապրանքների հայնաբերման դեպքերի վերաբերյալ ՏՄՊՊՀ-ը վարույթ է հարուցել` հետագա ուսումնասիրությունները շարունակելու նպատակով: