Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի Քոչարյանի գործով վարույթից (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ մեղադրող դատախազներին, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, բացարկ հայտնելու միջնորդությունները։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:
 
Այսպիսով, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չեն հեռացվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով վարույթից և կշարունակեն պաշտպանել մեղադրանքը։
 
Հիշեցնենք, որ իրենց միջնորդություններում պաշտպանները փաստարկներ են ներկայացրել գլխավոր դատախազի և մյուս դատախազների անկողմնակալ չլինելու վերաբերյալ։
 
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին։