Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Իգիթյան, Դուք երևի վաղուց ինձ չեիք տեսել՝ ինձ էիք նայում, չէիք լսում. Ջհանգիրյան (տեսանյութ)

Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր  Հովհաննես Իգիթյանը ԲԴԽ անդամի թեկնածու  Գագիկ Ջհանգիրյանին  յարց ուղղելիս՝ կրկին անդրադարձավ դատավորների անկախության հարցին։ Բացի բիզնեսմեններից, հարուստ մարդկանցից կախում ունենալուց, նրա խոսքով, կա ևս մեկ հանգամանք․ դատավորի անկախությունը կախված է նաև իր սխալների «բագաժից»։

Թե որո՞նք են այդ սխալները, Հովհաննես Իգիթյանը պարզաբանում է՝ այն քաղաքական դրդապատճառներով որոշումները, որոնք մեկ զանգով, խախտելով օրենքները, կայացվել են։ Երբ գիշերով, առանց փաստաբանի որոշում ընդունող այդ դատավորները կան այսօր։ Եվ ինչպե՞ս պետք է վարվել այդ դատավորների հետ։

Ջհանգիրյանը պատասխանեց․ «Պարոն Իգիթյան, Դուք երևի վաղուց ինձ չէիք տեսել՝ ինձ էիք նայում, չէիք լսում իմ ելույթը»։

«Մեր Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ կետը հնարավորություն է տալիս նոր սահմանափակումներ մտցնել։ Եվ եթե ես անձամբ լինեի օրենսդիր մարմնում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ և կարողանայի նախագիծ անցկացնել, ես այդ դեպքերը կմտցնեի այդ սահմանափակումների տակ։ Ու մենք կազատվեինք այդ դատավորներից», - ասաց նա։

 ԲԴԽ անդամի ընտրությունը շարունակվում է։ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները  չեն մասնակցում։