Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 1 liga
A A
Սպորտ

Հինգ գրոսմայստերների մասնակցությամբ. այսօր կմեկնարկի շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կմեկնարկի շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնություն:

Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 14 շախմատիստ, այդ թվում հինգ գրոսմայստեր` Արման Միքայելյանը, Լևոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Կ. Հարությունյանը և կանանց գրոսմայստեր Աննա Մ. Սարգսյանը: 

Այսօր կայանալիք առաջին տուրում արդեն տեղի կունենան երկու կենտրոնական մրցամարտ. Արման Միքայելյանը կխաղա Աննա Մ. Սարգսյանի, իսկ Լևոն Բաբուջյանը՝ Հովիկ Հայրապետյանի հետ: Մրցաշարը կտևի մինչև փետրվարի 5-ը: 

Կանանց շախմատի Հայաստանի 1-ին խմբի մրցաշարում հանդես կգան 10 շախմատիստուհի, որոնցից միայն երկուսն ունեն միջազգային կոչում: Նրանք են ՖԻԴԵ-ի վարպետներ Մարիամ Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը: Այստեղ էլ մրցաշարը կմեկնարկի հունվարի 22-ին, սակայն կավարտվի նույն ամսի 31-ին:

Ինչ վերաբերում է 2021թ շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց և տղամարդկանց առաջնություններին, ապա այս տարի դրանք կանցկացվեն փետրվարի 15-28-ը: