Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Մեդունին» հասնում է այնտեղ, որտեղ կա աջակցության կարիք (տեսանյութ)

«Մեդունի» ամերիկյան բարեգործական ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ «Մեդունի Արմենիայի» պահեստում բժշկական սարքավորումները հավաքվում, խնամքով դասավորվում են, այստեղից տեղափոխվում են բժշկական այն կենտրոններ, որոնք ունեն դրանց կարիքը։ 

Նկարահանման պահին ընկերությունը պատրաստվում էր սարքավորումներ ուղարկել Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանական կենտրոն

«Տալու ենք բժշկական մահճակալներ, բժշկական մոնիտորներ, կատետորների տարբեր տեսակներ, հիմնականում զբաղվում ենք Հայաստանի  հիվանդանոցներին օգնելով։ Սարքավորումները բերում ենք հիմնականում Ամերիկայից»,-ասում է «Մեդունի Արմենիա» ընկերության տնօրեն  Ռաֆայել Գևորգյանը և պարզաբանում՝ իրենց թիմը կապվում է տարբեր բժշկական կազմակերպությունների հետ, պարզում՝ որտեղ ինչի կարիք կա, այնուհետև փուլային եղանակով փորձում են լրացնել անհրաժեշտ սարքավորումների պակասը

«Սարքավորումներ տվել ենք Գորիսի, Սպիտակի հիվանդանոցներին, էլի Ուռուցքաբանականին, բերել ենք բժիշկենրԱմերիկայից, որպիտի թրեյնինգներ անեն նոր սարքավորումներ համար, դեռ ունենք ունենք հիվանդանոցներ, որոնց դեռ պետք է ապահովեն ք սարքավորումներով, օրինակ հերթի մեջ  են Գյումրու հիվանդանոցը, ծննդատունը»։

«Մեդունի» ընկերության նպատակն ի սկզբանե Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանը նպաստելն է։  Այն իր  գործունեությունը Հայաստանում սկսել է 2016 թվականից, առաջին փուլում հավաքագրել է Հայաստանի առողջապահան համակարգի վերաբերյալ ինֆորմացիան, վեր հանել առկա խնդիրները, 2018-ից արդեն սկսել են ծրագրեր իրականացնել։

 2020 թվականին Հայաստանում բացվել է ընկերության մասնաճյուղը՝ «Մեդունի Հայաստանը»։ 

Ընկերության առաջնահերթությունն է եղել քաղցկեղի դեմ պայքարը, աշխատել են «Ժպիտների քաղաք»  բարեգործական հինադրամի հետ, աջակցել, քաղցկեղով հիվանդ երեխաներին։

 Իրեց այս նպատակից այսօր չեն հրաժարվել, սակայն ուշադրությունն ավելի շատ կենտրոնացրել են կորոնավիրուսի և պատերազմի հետևանքիների վրա։ Վերջիններս ընկերության գործունեությանը ևս մեկ ճյուղ են ավելացրել, այսօր «Մեդունին» իրականացնում է նաև մարդասիրական ծրագրեր

«Այս պահին իրականացնում ենք մոտ 15 զոհվածների ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրեր։ Աշխատում ենք և՛ Պաշտպանության նախարարութան, և՛ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, և՛ Կադաստրի կոմիտեի հետ, մեզ ներկայացվել է ցուցակ և ըստ այդ ցուցակի՝ մարդկանց փորձում ենք օգնել»,-ասում է «Մեդունի» ընկերության տնօրեն Վահագն Մարտիոսյանն ու հավելում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումից հետո հասկացել են, որ առաջնահերթ է նաև վիրավոր հերոսների պրոթեզավորման խնդիրը։ Այսօր աշխատում են Հայաստանի և Սփյուռքի ներուժը այս խնդրի շուրջ համախմբելու և ինֆորմացիայի հավաքագրման ուղղությամբ․

«Փորձում ենք կոնսոլիդացնել Սփյուռքում և ՀՀ-ում գտնվող բոլոր կազմակերպությունների և անհատների ուժերը, որպեսզի ընդհանուր ավելի կորդինացված և կենտրոնացված կարողանանք այդ ծրագիրը իրականացնել»,-նշում է Մարտիրոսյանն ու շեշտում՝ Հայատանում իրենց ծրագրերն ավելի հեռանկարային են և երկարաժամկետ նպատակներ են հետապնդում։