Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Դուռը բացում են, մոռանում պատերազմի մասին» (տեսանյութ)

Ստեփանակերտցի 6-ամյա Դավիթը կավագործության դասի երկրորդ անգամ է մասնակցում, բայց արդեն հասցրել է սիրել այն։  Ասում է՝ դասերը սովորելիս քունը տանում է։ Իսկ կավի հետ ամեն ինչ այլ է․

Դավիթը մեկն է  արցախցի այն փոքրիկներից, որ հնարավորություն ունի Երեւանում՝  Նամաստեյ կենտրոնում  մասնակցել կավագործության անվճար  դասերի։

Երեխաներն այս դասին բաժակ էին պատրաստում, Դավիթն էլ ուրախ էր՝ բաժակ սարքելը հեշտ է, ասում է, ինքը բարդ բաներ անել չի սիրում։ Պատրաստած իրերը հետո թրծվում են և ցանկության դեպքում երեխաները կարող են իրենց հետ տուն տանել։

Մինչև Ամանոր երեխաների թիվը մեծ էր, երբեմն միանգամից 30 փոքրիկ հավաքվում էր Նամաստեյում։ Սակայն հիմա շատերն արդեն հետ են վերադարձել, մնացածն էլ դպրոցին զուգահեռ չեն հասցնում գալ։

Մանրամասները՝  տեսանյութում