Բացել լրահոսը Փակել լրահոսը
GettyImages_1230692354.0
A A
Պաշտոնական

Հայկական համագումարն ողջունում է Բայդեն-Հարիս վարչակազմին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար)՝ Միացյալ Նահանգներում ամենամեծ, անկուսակցական ամերիկահայ քարոզչական կազմակերպությունը, հունվարի 20-ին ողջունեց նոր վարչակազմին, մինչ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և Սենատոր Կամալա Հարիսը երդում տվեցին և դարձան նախագահ ու փոխնախագահ:
 
Համագումարի Հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը տարածեցին հետևյալ հայտարարությունը.
 
«Նախագահ Բայդենը ու փոխնախագահ Հարիսը ստանձնում են իրենց պաշտոնները մեր երկրի և ամբողջ աշխարհի համար առանձնահատուկ վտանգավոր մի ժամանակահատվածում: Մենք սրտանց ողջունում ենք նախագահ Բայդենի` տանը ապաքինվելու և ամերիկյան արժեքներից աջակցություն վայելող Միացյալ Նահանգների սկզբունքային արտաքին քաղաքականություն վարելու մասին ուղերձը: Նախագահը բացառիկ տպավորիչ արձանագրություն ունի ամերիկահայերի համար կարևոր հարցերի վերաբերյալ, փոխնախագահ Հարիսը՝ նույնպես: Մենք անհամբեր սպասում ենք օգնել մեր երկրի վերականգնմանն ու դեպի ավելի լավ աշխարհ առաջխաղացմանը: Վստահ ենք, որ այս վարչակազմում նշանակված, գնալով շատացող ամերիկահայերը պատվով կծառայեն: Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհեր, մենք գիտենք, որ ռասայական անարդարությանը, հալածանքներին, ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին աջակցելը վճռորոշ նշանակություն ունի և եթե անուշադրության մատնվեն՝ դա կհանգեցնի աղետի: Պարզ է, որ այն նույն երկրներն ու ուժերը, որոնք փորձեցին օգտագործել հունվարին ամբոխի հարձակումը Կոնգրեսի վրա՝ Միացյալ Նահանգները թուլացնելու համար, սպառնալիք են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին, քրիստոնյաների նկատմամբ հարգանքին և կրոնական ազատությանը:
 
 
Մենք համաձայն ենք ԱՄՆ Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենի հունվարի 19-ի լսումների ժամանակ արված մեկնաբանություններին, որ նախագահ Էրդողանի Թուրքիան չի գործում որպես ԱՄՆ դաշնակից: Նախագահ Ալիևի կոռումպացված ռեժիմը Ադրբեջանում աշխատել է Էրդողանի հետ միասնական դավադրության մեջ` շարունակելու վերացնել ավելի շատ քրիստոնյա հայերի, մեր եկեղեցիները և մեր ֆիզիկական ներկայությունը իրենց երկրներում և դրանցից դուրս: Նաև, երկու երկրներն էլ գաղտնի աշխատել են, որպեսզի անպատշաճ կերպով ազդեցություն գործեն ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ կառավարությունների վրա՝ իրենց արձանագրությունները մաքուր ներկայացնելու համար: ԱՄՆ ղեկավարության հետ աղոթում ենք, որպեսզի այդ դարաշրջանն ավարտվի:
 
 
 
Միացյալ Նահանգները Ռուսաստանին է զիջել իր պաշտոնական դերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք հավասարազոր միջնորդներից մեկի և պետք է վերականգնի առաջնորդի իր դերը՝ որպես դեպի լավը ձգտող ուժ: Վեցշաբաթյա պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծեց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին հայ ժողովրդի դեմ՝ վայելելով Թուրքիայի և ներմուծված ջիհադիստ ահաբեկիչների լիարժեք աջակցությունը, ընդգծեց, որ ահաբեկչության դեմ պատերազմը պետք է մղվի հիմնվելով իրատեսության, այլ ոչ թե անձնական շահերի վրա: Նախորդ վարչակազմը վերջին տարիներին ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն էր տրամադրել Ադրբեջանին՝ թողնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական հանրապետությունները խիստ անբարենպաստ իրավիճակում: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Նախագահ Բայդենը, Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի   պահանջները  պետք է  ամբողջությամբ  իրագործվեն, ոչ թե կասեցվեն:
 
Մինչ Վարչակազմը պարտավորվել է «մարդու համընդհանուր իրավունքները գերակա առաջնահերթություն դարձնել» և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք հիշում ենք նախագահ Բայդենի երկարամյա արձանագրությունն այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև Հայկական համագումարին նրա կողմից արված հայտարարությունը` մեր 2019թ.-ի Ազգային քարոզչական կոնֆերանսի կապակցությամբ, ինչպես նաև փոխնախագահ Հարիսի հայտարարությունը՝ ի պատիվ ներկայացուցիչ Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա).
 
Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության հարցում մեր անցած ուղին… Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք ոչնչացման այս սարսափելի ու համակարգված ռազմարշավի մասին, որը հանգեցրեց 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան ու 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանության իրենց օջախներից: Եթե մենք լիովին չենք ճանաչում, ոգեկոչում և սովորեցնում մեր երեխաներին ցեղասպանության մասին՝ «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և հզոր ապագա սերունդների համար, որքան նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստերը հիշելու կամ ճանաչելու ձախողումը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար:
 
Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը հզոր ուղերձ է այս վարչակազմի կողմից մարդու իրավունքներին և Ամերիկայի արժեքներին հավատարմության մասին: Մենք անհամբեր սպասում ենք համագործակցել Բայդենի վարչակազմի հետ, մինչ նրանք հետամուտ կլինեն իրենց տված խոստումներին և ինչ կանեն նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը իրենց պաշտոնավարման ընթացքում: Եվս մեկ անգամ ողջունում ենք այս պատմական օրը և մաղթում նրանց բազում հաջողություններ»: