Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սուրեն Գրիգորյանը՝ Շուշիի հետ կապված Փաշինյանի երեկվա հայտարարության մասին (տեսանյութ)

«Երեկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին եղել է հնարավորություն, որ պատերազմը դադարեցվի, եւ Շուշին մնա հայկական. դրան վարչապետը պատասխանել է հռետորական հարցով եւ ասել է, որ թե՛ պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ, թե՛ դրան նախորդած բանակցային գործընթացի ողջ ընթացքում չի եղել մի ժամանակ, որ չքննարկվի փախստականների հետ վերադառնալու հարցը: Նաեւ շեշտել է, որ մինչեւ Շուշիի ազատագրումը Շուշիում բնակչության 90 տոկոսն ադրբեջանցիներ են եղել, եւ հռետորական հարց է հնչեցրել, ասել՝ ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն Շուշի է»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնաով երեկ ԱԺ ամբիոնից Շուշիի վերաբերյալ վարչապետի հնչեցրած հարցադրմանը, թե այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով:

«Հիմա եթե դրանից ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդում է արել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն էդ մարդը կամ հայոց լեզվի հետ հասկանալու խնդիր ունի կամ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի: Վարչապետը, ըստ էության, հարց է տվել՝ ասելով, որ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադրբեջանական բնակչություն է, դուք դա համարում եք հայկական Շուշի, թե ոչ: Թող էս հարցին ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետեւություններն անի»,-հավելեց նա: