Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Դաշտը դեռ ձեւավորված չէ, եւ ամեն ինչ, կարծես, արվեց աչքաչափով . «Ա1+»-ի տնօրեն (տեսանյութ)

Ես վերլուծում էի տեղի ունեցածը, -«Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հինգ օր անց նոր անդրադառնում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին, որից հետո էլ 19 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ին եթեր վերադառնալու հնարավորություն չստացավ։

Նրա համար ակնհայտ է, որ ոլորտում փոփոխություններ չեն եղել․ Մեսրոպ Մովսեսյանը պարզապես խորհուրդ է տալիս հիշել՝ ովքեր են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի յոթ անդամները եւ ում կողմից են նշանակվել։

Ծանոթանալով ՀՌՀ անդամների՝ մրցութային փաթեթների գնահատականներին, Մեսրոպ Մովսեսյանը տպավորություն է ստացել, որ գնահատականները տրվել են աչքաչափով ։

Հաղթողներն ընտրվել են փակ քվեարկությամբ, բայց, ըստ նրա, մի քիչ երկար գնահատականներին նայելով՝ կարելի է կռահել, թե որ ուժին է համակրում Հանձնաժողովի տվյալ անդամը։

Արդյունքում, նրա խոսքով, հաղթող համարվեցին այն հեռուստաընկերությունները, որոնք եթերը լցնում են պրոպագանդայով։

Ու եթե այժմյան խաղացողների համար հեռուստատեսությունը պրոպագանդա է, «Ա1+»-ի համար այն կոմերցիա է։ Սա է նաեւ պատճառը, որը ընկերությունը չէր դիմել մայրաքաղաքային սփռման համար։

Ըստ պարոն Մովսեսյանի՝ «Ա1+»-ի չի ֆինանսավորվում կուսակցություններից կամ օլիգարխներից, հետեւաբար, առանց այդ էլ փոքր գովազդային շուկայի պարագայում՝ մեկ տոկոս լսարանի կորուստը  կազդի ընկերության եկամուտների վրա։

Իսկ կմասնակցի՞ «Ա1+»-ը մայրաքաղաքային սփռման արտոնագրի առաջիկա մրցույթին, պարոն Մովսեսյանը չի բացառում, բայց.

Մանրամասները՝տեսանյութում