Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 19-ը հունվարի . Երասխավանում սկսվեց զինված հակամարտությունը. գրանցվեցին առաջին զոհերը (տեսանյութ)

1990-ի հունվարի 19-ը այն օրն է, երբ սկսվեց հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը: Ադրբեջանի զինված ուժերը հայ-նախիջեւանյան սահմանի մոտ՝ Երասխավանում փորձել էին խախտել սահմանը: Նոր ձեւավորված ինքնապաշտպանական ջոկատները, Անկախության բանակը՝ ՀԱԲ-ը, Վանո Սիրադեղյանի կոչով զինված մարդիկ շտապեցին սահման: Հենց այստեղ գրանցվեցին առաջին զոհերը՝ Մովսես Գորգիսյանը եւ նրան կռվի դաշտից դուրս բերել փորձող Երվանդ Սաղումյանը:

1998-ի հունվարի 19-ին Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանն ամփոփում է տարվա լավագույն ճարտարապետական կառույց մրցույթը: Հաղթողը Թեքեյան մշակութային կենտրոնի շենքն էր: Սպասարկման օբյեկտներից՝ «Սայաթ-Նովա» սրճարանը: Սիրադեղյանը նկատում է, որ մարդիկ խուսափում են որպես շինություն մրցույթին ներկայացնել իրենց կառուցած տները: «Եթե մրցույթն ամփոփեր 1996 թիվը, ես կներկայացնեի իմ տունը»,-ասում է Վանո Սիրադեղյանը:

1999-ի այս օրը աճուրդով վաճառվում է Ամերիկայի կողմից Հայաստանին ապրանքային վարկի տեսքով տրված 90 հազար տոննա հացահատիկի չվաճառված 43 հազար տոննան: Գնորդը «Միկա Արմենիա» ընկերությունն է: Հացահատիկը «Միկա Արմենիային» է տրվում աննախադեպ էժան գներով՝ մեկ տոննան 116 դոլար, նախորդ աճուրդների մեկ տոննան 160 դոլար էր: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն ասում է՝ դա շուկայի թելադրած գինն է, սակայն չի կարողանում ասել, թե աճուրդից 3 օր առաջ ինչպե՞ս է պայմանագիր կնքվել «Միկա Արմենիայի» հետ: Անարձագանք է մնում նաեւ այն պնդումը, որ ցորենի այսքան էժան վաճառքից հետո միայն Գորիսում անմշակ կմնա 18 հազար հեկտար ցորենի ցանքատարածություն: Հայ ժողովուրդն արդեն երկու հազար տարի հիվանդ է՝ ինքը չի սիրում իր ղեկավարներին, ղեկավարներն էլ ժողովրդին :

2000-ի այս օրը հայտարարում է Հայ երիտասարդ գործարարների աջակցության կենտրոնը : Կենտրոնի երիտասարդները փրկելու են հայ ժողովրդին այդ հիվանդությունից, այսինքն, սիրելու են իշխանություններին: Ազատամարտի վետերանների միության նախկին նախագահ Միհրան Մովսիսյանը որոշել է ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից: Ինքը հիմա կղեկավարի դարձյալ ազատամարտիկներով հագեցած մի կազմակերպությամբ, որի անդամներն զբաղվելու են բիզնեսով, ստեղծելու են աշխատատեղեր: Մովսիսյանի նախորդ կազմակերպությունից 5 հազար կին տեղափոխվել է նոր կազմակերպություն: Հաշմանդամները մնացել են առանց պրոթեզավորման հեռանկարի: Պետությունը անցյալ տարվա հուլիսից պրոթեզավորման եւ կադրերի պատրաստման կենտրոնին զրկել է ֆինանսավորումից:

2001-ի հունվարի 19-ին հաշմանդամները, որոնց մի մասն ազատամարտիկ է, գնում են կառավարության դուռը: Վարչապետը ոչ մեկին չի ընդունում: Հենց այս պատճառով է ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը Վոլգոգրադից տեղափոխվել Երեւան եւ բացել իր հեռուստաընկերությունը: 2002-ի այս օրը նա հայտարարում է, որ զբաղվելու է հասարակության շահերի պաշտպանությամբ, բայց ոչ քաղաքականությամբ: Ինքը չի պատկանելու ոչ մի կուսակցության, բայց պատրաստ է համագործակցել իր կողքը նստած «Կայունություն» կուսակցության երիտասարդական թեւի ահա այս երիտասարդի հետ։ Հոլդինգի շենքում տաք ջուր կա։

2011-ի այս օրը Տիգրան Կարապետիչն արդեն քաղաքական գործիչ է եւ եթերից զրկված ԱԼՄ-ի համար պայքարող։ Ժողովուրդը ոգեւորված է իր առաջնորդի կոչերով։ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում սպանվում է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:

2011-ի այս օրվա դրությամբ հայ թուրքագետները սպանության բացահայտումից սպասելիքներ չունեն: Նրանք համոզված են, որ սպանությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա եւ պետական մակարդակով: 2011-ի այս օրը փողոցային առեւտրով զբաղվողները քաղաքապետից պահանջում են չեղյալ համարել այդ առեւտուրն արգելելու որոշումը : Նրանք առեւտրով են զբաղվում մետրոների եւ շուկաների հարակից տարածքներում եւ այլ աշխատանք չունեն:

2012-ի այս օրը Եվրամիությունը Հայաստանին 1,7 միլիոն եվրո է տրամադրում խորհրդարանի առաջիկա ընտրություններն ազատ ու արդար կազմակերպելու համար: Նրանք տեխնիկական աջակցություն կտրամադրեն նաեւ ոստիկաններին ու ընտրողներին ավելի իրազեկված լինելու համար: Պատրաստ են ֆինանսավորել նաեւ օմբուդսմենին մարզային եւս 6 գրասենյակ բացելու համար: