Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

4-րդ զորամիավորումում ամփոփվել է 2020 թ. ուսումնական տարին. ՊՆ

4-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցումներ են ներկայացրել զորամասերում կատարված աշխատանքների, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական ու զորահավաքային պատրաստության, զինվորական կարգապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: