Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մոսկվան անկարող է գերիների հարց լուծել, ինչպես է տրանսպորտային ապաշրջափակման լուծում երաշխավորելու» (տեսանյութ)

«Եթե Մոսկվան անկարող է գերիների հարցը լուծել, խնդրահարույց է՝ ինչպես է պատրաստվում տրանսպորտային ապաշրջափակման համալիր հարցերի լուծման երաշխավոր դառնալ»։

Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Աբովյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է վերադառնալ մոսկովյան եռակողմ հայտարարության օրակարգին միայն այն դեպքում, երբ գերիների խնդիրը լուծված կլինի հիմնավորապես։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հոդվածին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվի հայատարարություններին՝ Բաբաջանյանն ասում է՝ այս ամենը մի բանի մասին էր՝ ամբողջովին պատերազմի պատասխանատվությունը գցել հայկական կողմերի վրա․

«Ստեղծված այն իրավիճակը, երբ Հայաստանը ստիպված կլիներ ստորագրել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները, հնարավոր էր միայն մի դեպքում, եթե Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեր այդ պատերազմում։ Կասկածից վեր է, որ Ադրբեջանը միայնակ չէր կարող պարտության մատնել Հայաստանին, նույնիսկ եթե մի քանի անգամ գերազանցող սպառազինությամբ մտներ պատերազմի մեջ, ուրեմն ի՞նչ էր պետք անել՝ թույլ տալ, որ Թուրքիան միանա Բաքվին և կառավարի այդ պատերազմը, արտոնել, որ Թուրքիան վարձկաններ ներգրավի այդ պատերազմում և պատերազմի ելքը հասցնի ջախջախիչ պարտության»։

Բաբաջանյանը համոզմունք հայտնեց, որ այս պարտությունը հնարավոր է եղել Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հանցավոր անգործության և հանցավոր գործունեության հետևանքով․

«Երկու գերատեսչություն այստեղ հիմնավոր մեղավորություն ունեն՝ Արտաքին քաղաքական գերատեսչությունը և նաև պաշտպանական գերատեսչությունը, անձնապես այս պահին ուսումնասիրում եմ նամակագրական փոխանակումները Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, փոխնախարարների, Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») պատկանող ընկերությունների և ռուսական սպառազինություն արտադրող ընկերությունների միջև»։

Բաբաջանյանի պնդմամբ՝ այդ նամակները մի շարք բացահայտումներ են անում․ «Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ուղիղ ռուսական ընկերություններից որակյալ և էժան սպառազինություն գնելու փոխարեն նախընտրել է գնումներ կատարել Դավիթ Գալստյանին պատկանող օֆշորային ընկերություններից՝ անորակ, ժամկետանց և մի քանի անգամ ավելի թանկ գներով»։

Բաբաջանյանը պնդեց՝ բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, ովքեր եղել են որոշում կայացնողներ։