Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Չեմ ուզում բամբասանքով զբաղվել. Ալեն Սիմոնյանը՝ Միրզոյանի՝ գործակալ լինելու պնդումների մասին (տեսանյութ)

Թե՛ ԱԱԾ-ի, թե՛ պարոն Միրզոյանի մեկնաբանությունները ես լիովին բավարար եմ համարում: Այս մասին Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներին, թե ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ-ի գործակալ է:

«Ես չեմ բացառում, որ էլի նմանատիպ հայտարարություններ կլինեն, ամեն հայտարարության հետ կապված չպետք է ընկնենք, ապացուցենք, գործ կա անելու, թե ով որ ժամանակ ինչ փաստաթուղթ է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, բամբասանքի ոլորտից է»,- պնդեց Սիմոնյանը՝ եզրափակելով, թե չի ուզում բամբասանքով զբաղվել: