Բացել լրահոսը Փակել լրահոսը
139787647_10158317972738621_6566459270237922958_o
A A
Պաշտոնական

Ucom-ը զգուշացնում է, որ կարող եք խոշոր չափի դրամական վնաս կրել եւ հորդորում՝ զգոն լինել

Հարգելի՛ բաժանորդներ,
 
Վերջին ժամերին տարբեր բջջային հավելվածների միջոցով անհայտ անձանց կողմից հարցում է տարածվում, որը հայերեն է ձևակերպված և որին պատասխանելուց հետո առաջարկվում է արժեքավոր մրցանակներ ստանալ՝ զանգելով օտարերկրյա հեռախոսահամարի։
 
Այդպիսի հեռախոսազանգ կատարելով՝ Դուք կարող եք խոշոր չափի դրամական վնաս կրել։ Հորդորում ենք զգոն լինել, չմասնակցել կեղծ գովազդային հարցում-մրցանակաբաշխությանը և չզանգել Ձեզ անհայտ հեռախոսահամարներով։
 
Նշենք, որ Ucom ընկերության մասնագետներն արդեն իսկ արգելափակել են մի շարք միջազգային կեղծ հեռախոսահամարներ և շարունակում են մշտադիտարկել ցանցը՝ հնարավոր որևէ խարդախություն բացառելու/ վերացնելու նպատակով։