Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան (տեսանյութ)

Երեկ գիշերվանից սկված առատ ձյան պատճառով Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող 4 կազմակերպություններն աշխատել են արտակարգ ռեժիմով: Ճանապարհները մաքրելու և աղավազային խառնուրդով մշակելու համար կենտրոնացված է եղել կազմակերպությունների ողջ տեխնիկան ու աշխատուժը։

Մարզում փակ ճանապարհներ չկան, որոշ հատվածներ դժվարանցանելի են շարունակվող բքի պատճառով, առկա է մերկասառույց։ Գյումրի-Երևան ճանապարհը երթևեկելի է։ Այս պահին ևս ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները, կենտրոնացված է 34 միավոր տեխնիկա: Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Շիրակի մարզպետարան