Բացել լրահոսը Փակել լրահոսը
d4KDPkcLBTeEH9BK3gvHVarqg4YiujVA
A A
Քաղաքականություն

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստին ներկայացրել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առցանց տարբերակով խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Ինչպես տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից, հանդիպման թեմաներից մեկն է եղել ԼՂ կարգավորման հարցով Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովի արդյունքների ամփոփումը։ 

ՌԴ նախագահը տեղեկացրել  է խորհրդակցության մասնակիցներին հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ԼՂ հակամարտության կարգավորման հարցով եռակողմ բանակցությունների մասին:

Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև ՌԴ ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող այլ խնդիրներ։