ՌԴ եւ Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսվում է շարունակել մտքերի փոխանակությունը մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, դրությունը Սիրիայում և Աֆղանստանում»,- ասաց Զախարովան:
Նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և միջազգային օրակարգի այլ հարցեր: