Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պոպովը դիվանագիտական ապտակ տվեց ՀՀ իշխանություններին․Արման Աբովյան (տեսանյութ)

«Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ի զորու չեղավ լուծել հանրության առաջ ծառացած կարևորագույն ռազմագերիների խնդիրը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը․

«Այս խնդիրը շատ ակնհայտ ցույց է տալիս Արդբեջանի և Թուրքիայի իրական նպատակները կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարներում տարածաշրջանում և Հայաստանի հանդեպ, և այս պարագայում խոսել ճանապարհների, դիվանագիտական հարաբերությունների մասին քաղաքական խելագարության կանխավարկածից է»,-ասում է  Աբովյանն ու հավելում, որ ԲՀԿ պատգամավորները աշխատում են այս ուղղությամբ՝ օգտագործելով բոլոր հնարավոր և անհնար լուծման եղանակները։

Միևնույն ժամանակ Աբովյանն ասում է՝  խնդրի լուծման հիմնական խողովակները իշխանության ձեռքում են։

Աբովյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞ւ այսօր չմասնակցեցին ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը․

«Մենք չունենք ոչ մի ընդհանուր օրակագ իշխանությունների հետ նաև այդ դաշտում, որովհետև այն ապաշնորհ, անգրագետ քայլերը, որ մենք տեսնում ենք դիվանագիտական դաշտում առհասարակ, պարզապես մեզ չեն թողնում ոչ մի հնարավորություն ինչ-որ բան լսել կամ քվեարկել»։

Աբովյանը պնդեց՝ ՀՀ իշխանությունը շարժվում է այն օրակարգով, որը իրեն պարտադրում  են Ադրբեջանը և Թուրքիան։

«Փորձում են նաև հակառուսական տրամադրություններ գեներացնել, ինչը վտանգավոր և թշնամական է, որովհետև այն մարդիկ, ովքեր հակառուսական տրամադրություններ են փորձում գեներացնել, կամ թուրք են կամ թուրքի նախագիծն են փորձում իրականացնել»։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, Աբովյանն ասաց․

«Ռուսաստանը կրկին ցույց տվեց Հայաստանի հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանը կամ չի տիրապետում իրավիճակին կամ մանիպուլյացիաներ է անում։ Նա հստակ ասում է՝ բոլոր փոխզիջումային գործընթացները պետք է իրականացվեին, երբ հասկանալի կլիներ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու մեխանիզմը կամ հենց կարգավիճակի հարցը։ Դրանով Պոպովը դիվանագիտական ապտակ տվեց ՀՀ իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին։ Պոպովը շատ հստակ ասաց՝ այս պարագոյւմ Նիկոլ Փաշինյանը ստում է և չկա կարգավորման պլատֆորմ, թե մեկ է պետք է տրվեր»։

Գալով ներքաղաքական իրավիճակին, ԲՀԿ քարտուղարն ասաց՝ հետքայլ անել չեն պատրաստվում, շարունակելու են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է իրական վտանգ և մենք օգտագործելու ենք բոլոր հնարավոր և անհնարին իրավական և Սահմանադրությանը համապատասխանող քայլերը, որ ի վերջո աղետը վերջանա և Նիկոլ Փաշինյանը հեռանա»։

Հարցին, թե ինչո՞ւ ակտիվ չեն վերջին շրջանում, Աբովյանը վստահեցրեց՝ բոլոր հարթակներում գնում են պրոցեսներ, թե ինչի մասին է խոսքը՝ չմանրամասնեց։