Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հիմնականում սպառիչ պատասխաններ տրվեցին. Անի Սամսոնյանն անդրադարձավ Ջհանգիրյանի հետ հանդիպմանը (տեսանյութ)

ԲԴԽ անդամի թեկանածու Գագիկ Ջհանգիրյանի և Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ հանդիպումից հետ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դրանց ընթացքը գնահատեց կոռուցողական․

«Բարձրաձայնել ենք մեզ մտահոգող հարցերը, այդ հարցը խմբակցությունում դեռ լրացուցիչ պետք է քննարկենք։ Մեր բոլոր հարցերին տրվեցին սպառիչ, անկեղծ պատասխաններ։ Երբ ունենանք որոշում՝ ինչպես ենք քվերակելու, կներկայացնենք նաև մտահոգությունները և պատճառները՝ ինչու ենք այդպես որոշել»։

Սամսոնյանը նշեց, որ սեփական թեկնածու առաջադրելու որոշում դեռևս չունեն։

Ինչ վերաբերում է Ջհանգիրյանի տարիքի անհամապատասխանաության հետ կապված քննարկումներին, Սամսոնյանն ասաց՝ այս խնդիրը քննարկել են խմբակցության իրավաբան պատգամավորների հետ, լսել են նաև Ջհանգիրյանին և եկել եզրահանգման, որ օրենքի մեկնաբանման խնդիր է։