A
A
Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն աշխատանքային այցով ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ում էին։
Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի, ՇՄԱԳ ինստիտուտի կարգավիճակի և գործունեության հետագա ընթացքի վերաբերյալ հանդիպում-քննարկում անցկացրեց։ ՇՄԱԳ ինստիտուտի կայացումը Շրջակա միջավայրի նախարարության թոփ երեք առաջնային ու կարևորագույն խնդիրներից է, որոնց պետք է 2021 թվականի ընթացքում լուծում տալ։
Օրենքի փոփոխության նախագծից ակնկալվում է նախևառաջ նոր որակի ՇՄԱԳ ինստիտուտի կայացում և ՇՄԱԳ-ի մասին հանրային ընկալումների փոփոխություն։
«Մենք պետք է ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը փոխենք։ Այն, ինչ այսօր կա, չի բավարարում արդի տնտեսվարողների, իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին,-նշեց նախարարը և հույս հայտնեց, որ նաև հանդիպմանը ներկա փորձագետներին չի բավարարում իրենց տված եզրակացությունների որակական հիմնավորվածության բովանդակային մասը,- սա պետության խնդիրն է, որին պետք է շատ մոտ ապագայում լուծում տալ»։
Եթե նախկին կառավարման շրջանակներում գործել են այլ խաղի կանոններ և եղել են արտաբյուջետային ու ստվերային գործարքներ, այսօր նման երևույթները տեղ չունեն մեր իրականության մեջ։ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ֆինանսական հոսքերի մեխանիզմներով ու հզոր կարողություններով օժտված։
Օրենքի փոփոխության նախագծով նախատեսվում է՝
օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին
Օրենքի փոփոխության նախագծի աշխատանքային խումբն առաջիկայում ընթացիկ հանդիպումներ և քննարկումներ կանցկացնի բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ։
ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները, հուզող հարցերը, աշխատանքի ընթացքում հանդիպած իրավիճակային դրվագները և ընթացակարգային բացերը։