Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ալիեւ․ 30 տարի անց մենք կունենանք ճանապարհ Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան (տեսանյութ)

Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ։ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, իսկ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան», - ասել է Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է նաև, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա։